ԱԱԾ-ն խուզարկել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վերմիշյանի աշխատասենյակը

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում. ՍիվիլՆեթին այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Մանրամասների վերաբերյալ կտարածենք մամուլի հաղորդագրություն»,- նշեցին ԱԱԾ-ից:

Լրատվամիջոցներում տարածվող լուրերի համաձայն՝ Վերմիշյանին բերման են ենթարկել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ պաշտոնյայի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։ Վերմիշյանը հերքել է իր առնչությունը այդ քրեական գործին։

Լուսինե Վարդանյան