Բանակում զոհերի թիվն ամբողջությամբ չէ, որ հաղորդվում է. Էդգար Խաչատրյան

Ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահը ստիպեց վերստին քննարկել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները և դրանք ծնող խորքային պատճառերը: Չնայած բուռն հասարակական արձագանքին՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը կարծում է, որ զինված ուժերում չեն կատարվում անհրաժեշտ փոփոխություններ՝ ոչ մարտական պայմաններում զոհերից խուսափելու համար: Նա նշում է, որ բանակում զոհերի թիվն ամբողջությամբ չէ, որ հասանելի է հանրությանը։

#CivilNet #ՍիվիլՆեթ #Հարցազրույց

Մեկնաբանել