ԱԺ նախագահը հանդիպել է դեսպանների հետ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ և քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը, հաղորդում է Parliament.am կայքը։ 

Ազգային ժողովի փետրվարի 6-ի արտահերթ նիստը, որում պետք է քննարկվեր ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ օրենսդրական փաթեթը, հետաձգվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորը հետ է կանչել ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ օրակարգում այլևս հարցեր չեն մնացել, նիստը համարվում է փակված», – ասաց Միրզոյանը՝ տեղեկացնելով նաև, որ «ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական պատճառներով են նախագծերը հետ կանչվել»: 

Նիստը վերսկսվելու է ժամը 13։00-ին։

#CivilNet #News