ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսում է խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգի հարցերի մասին։
#CivilNet #ՍիվիլՆեթ #ԱզգայինԺողով
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսում է խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգի հարցերի մասին։
#CivilNet #ՍիվիլՆեթ #ԱզգայինԺողով
Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը և քննարկել տարածաշրջանի երկրների դերն այդ գործընթացում: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս պահպանել կայուն հրադադար։ Մենք ընդգծեցինք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, ընդհանուր առմամբ, արդարացի հիմքով դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը՝ ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների: Դիտարկեցինք նաև այն դերը, որը կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այդ գործընթացում», – […]
Հայաստանի Վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից Հայաստանի իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան, և նրան վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2020թ․ հեկտեմբերի 9-ին […]
Կանադան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունը, քանի որ դրանք օգտագործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն։ «Վստահելի ապացույցներ կան, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաները կիրառվել են Լեռնային Ղարաբաղում: Ուստի այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք կասեցվել են 2020 թվականի աշնանը», – ասվում է Գառնոյի հայտարարության մեջ, որը տեղադրված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: Առաջին քայլերն այդ ուղղությամբ Կանադան ձեռնարկել է անցած տարվա աշնանը։ Այդ ժամանակ Կանադայի կառավարությունը կասեցրել էր Թուրքիա ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները, քանի դեռ հետաքննություն էր ընթանում, թե արդյոք […]
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ: Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այցի ընթացքում Երևանի քաղաքապետը կհանդիպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: «Օրակարգում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են»,- գրել է Հակոբ Կարապետյանը։
2020-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը (ՕՈՒՆ) կազմել է շուրջ 500 մլն դոլար, ինչը մոտ 16%-ով քիչ է, քան 2019-ին և 30%-ով քիչ, քան 2015-ին։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում Վերջին հինգ տարիների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դեպի Հայաստան շարունակաբար նվազել է, սակայն 2020-ին COVID-19-ի և պատերազմի հետևանքով անկման տեմպն էականորեն արագացել է՝ հասնելով շուրջ 16%-ի: Աղբյուր. ACSES` ՀՀ ՎԿ և ՀՀ ԿԲ տվյալների հիման վրա 2020-ին ՀՀ իրական հատվածում կատարվել է շուրջ 500 մլն դոլարի ներդրում, որի գերակշիռ մասը (84,5% կամ 421 մլն դոլար) ուղղվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ, ինչը թերևս սպասելի էր, քանի որ […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր» կնքելու հնարավորություն կա։ Այս միտքը Ալիևը հնչեցրել է Բաքվում ընթացող համաժողովի ժամանակ։ «Մենք կարծում ենք, որ հակամարտության էջը փակված է։ Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի հնարավորության մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա է իրենց ծրագիրը, սակայն հայկական կողմից նման ազդանշաններ չկան»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակը շարունակում է փխրուն մնալ»։ Ալիևը կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը փոխգործակցել՝ «հանուն տարածաշրջանում խաղաղության կառուցման»։ Նա միևնույն ժամանակ գանգատվել է․ «Նրանցից ոչ ոք (Հայաստանի քաղհասարակությունից – խմբ․) ոչ թե […]
Հայաստանում ապրիլի 11-ին կատարվել է 3 427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 726 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 21,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 824 մարդ։ Գրանցվել է մահվան 22 դեպք։ Ապրիլի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204 053 դեպք, որոնցից 183 660-ն` առողջացած, 3 775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909 604 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 204 053 դեպքով։ Վրաստանը գտնվում է 51-րդ տեղում՝ 290 129 դեպքով, […]
Կառավարության կայքում հայտարարություն է հրապարկվել՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Արշակ Կարապետյանն ապրիլի 6-ին ազատվել էր Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին էր ներկայացրել Արշակ Կարապետյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ առաջարկությունը՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի […]