Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում «ՀՀ Սահամանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ և խոսեց Սահմանադրական դատարանի անդամների երկար պաշտոնավարման խնդրահարույց լինելու մասին։ «Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական»,- ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ եթե այսօր Սահմանադրության փոփոխություն չլինի, ապա Հրայր Թովմասյանը Սահմանադրական նախագահի պաշտոնում կմնա մինչև 2035-ը։ «Սահմանադրական դատարանում է թաղված շան գլուխը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Սահմանադրական դատարանի անդամներին կոչ արեց հրաժարական ներկայացնել իրենց պաշտոններից և պատրաստակամություն հայտնեց հանդիպել բոլորին՝ միասին կամ առանձին-առանձին։ «Սահմանադրությունն է ժողովրդի համար, և ոչ թե ժողովուրդը Սահմանադրության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։