Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի

Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։

Որոշմամբ առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի (որ վերաբերում է դատարաններին և բարձրագույն դատական խորհրդին) ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը պետք է դադարի։

Քվեարկությունից առաջ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ (Տե՛ս՝ Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական․ Նիկոլ Փաշինյան

ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց, որին նախորդեց խմբակցության ղեկավարի քննադատական ելույթը։ (Տե՛ս՝ Անկախ մարմինները պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ․ Էդմոն Մարուքյան

Ավելի վաղ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների ներկայացրած «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ Սահմանադրության՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

#CivilNet #News

Մեկնաբանել