Wizz Air-ը Երևան-Լառնակա-Երևան երթուղով չվերթներ կիրականացնի

Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա -Երևան երթուղով. հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջը։

«Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել