Հանրաքվեի որոշումն ուղարկվել է նախագահին

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու Ազգային ժողովի որոշումն ուղարկվել է նախագահ Արմեն Սարգսյանին, հաղորդում է Azatutyun.am-ը։ Նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում, ասել են նախագահականում։

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց  «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու նախագիծը։

Փոփոխությունների նպատակն է հեռացնել Սահմանադրական դատարանի ինը անդամներից յոթին, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։

#CivilNet #News