Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):
Աղբյուրը՝ Արցախի ՊԲ
Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):
Աղբյուրը՝ Արցախի ՊԲ
Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ջոն Գալագերը ՍիվիլՆեթի հետ զրուցում է Հայաստանում իր առաջնահերթությունների մասին: Դեսպան Գալագերը նաև իր կարծիքն է հայտնում հեղինակության հետ կապված հարցերի շուրջ, թե ինչպես Մեծ Բրիտանիան կարող է օգնել խաղաղության կառուցման գործում, և ինչպես կարող է Հայաստանը դառնալ Միացյալ Թագավորության «Գլոբալ Բրիտանիա» տեսլականի մաս: Նա արձագանքում է Մեծ Բրիտանիայի վերաբերյալ շրջանառվող թեզերին՝ դրանք որակելով ապատեղեկատվություն:
ՍիվիլՆեթն ամփոփում է ապրիլի 22-ի հիմնական իրադարձությունները․ Արցախում հակառակորդը կրակել է Պաշտպանության բանակի դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանին Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը Դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործը կարճելու դատարանի որոշումը Սյունիքի Ագարակ քաղաքի այգիները ջուր ստացան՝ ՍիվիլՆեթի ահազանգից հետո
Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին։ «Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,- գրել է Տեր-Պետրոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 21-ին այցելել էր Սյունիքի մարզ։ Ագարակում և Մեղրիում Փաշինյանին բողոքի ակցիաներով էին դիմավորել։ Վարչապետը քայլերթեր էր իրականացրել քաղաքներում, որոնք ուղեկցվել էին մարդկանց խմբերի կողմից հայհոյախառն վանկարկումներով։
Ձայնային մեդիան վերածնունդ է ապրում ամենուր, իսկ Հայաստանում պոդքաստով զբաղվողների ալիքը նոր է ձևավորվում, այդ թվում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պոդքաստի դասընթացի շրջանավարտների ներդրմամբ։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է հինգ տեսանյութ, որոնցում պոդքաստերներից մի քանիսը պատմում են ձայնային պատումներ ստեղծելու, պոդքաստինգի առաձնահատկությունների և նոր լսարան գտնելու մասին։ Արեգը պատմում է, որ «Փնթի Խողովակ» պոդքաստով ցանկանում է լցնել մեդիայի բացերից մեկը՝ ստեղծելով այլընտրանքային երաժիշտների խորքային զրույցների հարթակ։ «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդը պատմում է, թե ինչ հնարավորություններ է տալիս պոդքաստը՝ բրենդի առաջխաղացման համար։ «Ձայնավոր լոբի» պոդքաստի հեղինակ Նինան նկատում է, որ ձայնային մեդիան սպառվում է աղմկոտ տեղերում։ Պոդքաստերները պետք է հաշվի առնեն […]
ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է դեսպան Լին Թրեյսիի՝ վերջերս Սյունիքի մարզ կատարած այցի պատճառներն ու մանրամասները: Շուրջ հինգ օր տևած այցի ժամանակ դեսպանը տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկացել է համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Ինչպես հայտնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիները՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման: Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և […]
Ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում իր կողմից թույլ տրված հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ […]
Սյունիքի Ագարակ քաղաքի այգիները ավելի քան երկշաբաթյա դադարից հետո ջուր են ստացել․ այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Ագարակի բնակիչները։ Նրանք նշում են, որ խնդիրն արհեստական էր, բայց ի վերջո լուծում ստացավ, և այգիներին ջուր է հասել։ Ապրիլի 16-ին ՍիվիլՆեթը գրել էր, որ ապրիլի 1-ից հետո ջուրը չի հասել Ագարակի այգիներ։ Պատճառը ջրագծի վթարն էր։
Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ջոն Գալագերը (John Gallagher) ՍիվիլՆեթի տաղավարում խոսել է Հայաստանում իր երկրի առաջնահերթությունների, Հայաստանի ու Ադրբեջանի հետ Միացյալ Թագավորության ունեցած հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման և Լոնդոնի հասցեին հնչող քննադատության ու մեղադրանքների մասին։ – Պարոն դեսպան, Դուք արդեն ներկայացրել եք Ձեր հավատարմագրերը Հայաստանում, սակայն դեռ շատ կարճ ժամանակ է, ինչ այստեղ եք։ Ի՞նչ տպավորություններ ունեք, ինչպե՞ս եք հարմարվում։ – Շնորհակալություն, շատ լավ։ Այստեղ գտնվելուս առաջին ամիսը շատ դրական փորձառություն է․ գրեթե մեկ ամիս է, ինչ այստեղ եմ։ Այնպիսի զգացողություն է, որ այս մեկ ամսվա ընթացքում տեսել եմ տարվա բոլոր չորս եղանակները․ երբ ժամանեցի, ձնաբուք էր, իսկ հիմա՝ ամառային […]