Վահագն Վերմիշյանը կալանավորվել է

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Դատարանը բավարարել է ԱԱԾ–ի ներկայացրած միջնորդությունը Վերմիշյանին կալանավորելու վերաբերյալ»,–ասացին ԱԱԾ-ից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է փետրվարի 5–ին։

ԱԱԾ–ն տվյալներ էր ստացել, որ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2,5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Մեկնաբանել