Ռուստամ Բադասյանն ու Ջիաննի Բուքիքիոն հեռախոսով քննարկել են առաջիկա հանրաքվեն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։

«Այսօր, իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,- գրել է Բադասյանը։

Կարդացե՛ք նաև՝

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները

Լուսանկարում՝ Ջիաննի Բուքիքիոն

Մեկնաբանել