Հերունու ռադիոօպտիկական դիտակ․ գիտական ժառանգությո՞ւն, թե՞ միֆ

Ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը, որը տեղակայված է Արագածոտնի մարզի Օրգով և Տեղեր գյուղերի միջև, ավելի քան երեսուն տարի է կոնսերվացված է և չի գործում։ Այսօր այն վերագործարկելու համար պայքար է մղում Հերունու զարմուհին՝ Արևիկ Սարգսյանը: Դիտակը Չափագիտության ազգային ինստիտուտի վերահսկողության ներքո է։ Այնտեղ համարում են, որ դիտակի վերականգնումը անհնար է, և դա պարզապես հսկայական գումարի վատնում կլինի։ ՍիվիլՆեթը գնացել է թեմայի հետքերով՝ պարզելու, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում Հերունու աշխատանքը։