Երևանում կլինի Գոհար Գասպարյանի անունով փողոց  

Երևանի ավագանին փետրվարի 11-ի նիստին որոշեց Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին Անտառային 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային 122 հասցե) անվանակոչել հայ նշանավոր օպերային երգչուհի, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվամբ։

«Այսպիսով վառ կպահվի սիրված երգչուհու, ինչպես ժողովուրդն է նրան կոչել, Հայաստանի սոխակի հիշատակն ու ավանդը»,- նշեց «Իմ Քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։

#CivilNet #News

Մեկնաբանել