ԼՂ հակամարտության կողմերը պատրաստ են կոնկրետ քայլերի․ ՌԴ փոխարտգործնախարար

«Ռուսաստանը մշտապես ակտիվ միջնորդական դիրքորոշում է ունեցել ղարաբաղյան հարցում և կողմերին աջակցությունը մեր արտաքին քաղաքական անվերապահ առաջնահերթությունների շարքում է»․ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում։ Նա շեշտել է՝ ղարաբաղյան թեման ՌԴ նախագահի և ԱԳՆ ղեկավարի ուշադրության կենտրոնում է։

«Սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը շարունակում է համեմատաբար հանդարտ մնալ։ Երևանի և Բաքվի միջև կապ է գործում, իրականացվել են լրագրողների փոխայցելություններ, վերադարձել են գերության մեջ գտնվող Զավեն Կարապետյանն ու Իլվին Իբրահիմովը։ Շարունակվում է ազատազրկման մեջ գտնվող մյուս անձանց ուղղությամբ աշխատանքը։ Դրան մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Կարծում ենք, որ այդ ամենը վկայում է կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին, որոնք միտված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն։ Այդ մասին է վերջերս խոսվել Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Կողմերը հայտարարում են փոխզիջումային հանգուցալուծումների որոնումը շարունակելու պատրաստակամության մասին։ Աջակցում ենք այդ տրամադրվածությանը։ Աշխատանքը շարունակելու համար հիմք կա։ Կարևորը քաղաքական կամքի դրսևորումն է»,- ասել է Ռուդենկոն։

Մեկնաբանել