Հրայր Թովմասյանի սանիկը կալանքից ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը կալանքից ազատ է արձակել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին:

Այս մասին Ֆեյսբուքում գրել է Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փանոսյանը կալանավորվել է հունվարի 9-ին։ Նա մեղադրվում է նոտարական գրասենյակների սեփականաշնորհման ընթացքում թույլ տված պաշտոնեական չարաշահումների համար։ Նույն գործով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ևս առաջադրվել է մեղադրանք, որը վերաբերում է 2010-13 թթ․ արդարադատության նախարար եղած ժամանակ թույլ տված պաշտոնեական չարաշահումներին։

#CivilNet #News

Մեկնաբանել