Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու (լրացված)

Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու, ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 կուսակցություն և 2 դաշինք, հաղորդում է Արցախպրեսը։

Լրացումը՝ նյութը հրապարակելուց հետո հաղորդվել է նախագահի ևս երկու թեկնածուների ու ևս երեք կուսակցությունների ու մեկ դաշինքի գրանցման մասին։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել վեց կուսակցություններ․

Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուներ,

«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուներ,

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուներ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուներ,

Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը`33 թեկնածուներ,

Արցախի «Արդարություն» կուսակցությունը`35 թեկնածուներ,

Արցախի հեղափոխական կուսակցությունը` 17 թեկնածուներ,

Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուներ,

«Անկախության Սերունդ» կուսակցությունը` 17թեկնածուներ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուներ,

«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը` 31 թեկնածուներ:

Ստորև՝ Արցախի նախագահի թեկնածուների անունները․

Ռուսլան Իսրայելյան` «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից

Վիտալի Բալասանյան` «Արդարություն» կուսակցության կողմից

Մասիս Մայիլյան` ինքնաառաջադրում

Սերգեյ Ամիրյան` ինքնաառաջադրում

Դավիթ Բաբայան՝ Արցախի Պահպանողական կուսակցության կողմից

Դավիթ Իշխանյան՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից

Աշոտ Ղուլյան՝ Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից

Քրիստին Բալայան՝ ինքնաառաջադրում

Հայկ Խանումյան՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից

Արայիկ Հարությունյան՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների
դաշինք

Բելլա Լալայան՝ ինքնաառաջադրում

Մելսիկ Պողոսյան՝ ինքնաառաջադրում

Աշոտ Դադայան՝ ինքնաառաջադրում

Վահան Բադասյան՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից

Նախընտրական Արցախի մասին ՍիվիլՆեթի տեսանյութերը դիտեք հետևյալ հղմամբ։

Տե՛ս նաև՝ Արցախ. ընտրություններ, թեկնածուներ և կուսակցություններ:

Մեկնաբանել