ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը: Քարոզչության կողմից լիազոր ներկայացուցիչն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Ներկայացված ցուցակում ներառված է խմբակցության 44 պատգամավոր։

Այսօրվանից մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։

Մեկնաբանել