Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել

Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 9:13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել․ այս մասին հայտնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում։

Փետրվարի 17-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, այն շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը, որը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը: Փետրվարի 17-ի դրությամբ նախաձեռնությանը միացել էր 61 իրավաբան։

Առաջին տասնյակում են Ռուբեն Մելիքյանը, Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը, Արսեն Մկրտչյանը։

Մեկնաբանել