Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց թարգմանչի բացակայության պատճառով

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը հետաձգվեց․ այս մասին հայտնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացվել, որ առողջական խնդիրների պատճառով թարգմանիչը չի կարող ներկայանալ։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու մասին տեղեկությունն ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ, դատարանը չի կարողացել ապահովել այլ թարգմանչի մասնակցությունը։ Պաշտպանական կողմը նույնպես չի կարողացել հրավիրել այլ թարգմանիչ, իսկ վերջինիս բացակայությամբ դատարանը հնարավոր չի գտել շարունակել դատական նիստը։

Արդյունքում այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 25-ը՝ ժամը 13։00»,- ասված է հաղորդագրությունում։

Նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ

Մեկնաբանել