Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել 50 մլրդ դոլար ՅՈՒԿՈՍ-ի գործով

Հաագայի Վերաքննիչ դատարանը փետրվարի 18-ին Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել 50 մլրդ դոլար ՅՈՒԿՈՍ ընկերության նախկին բաժնետերերին․ հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։

Ի սկզբանե դատարանը վճռել էր Ռուսաստանից գանձել այդ գումարը, սակայն որոշումը չեղարկել էր Հաագայի շրջանային դատարանը։ Սյժմ չեղարկվել է վերջին որոշումը։

Կրեմլում հայտարարել են, որ դեռ պատրաստ չեն մեկնաբանել այս լուրը։

«Սա ինչ-որ նոր տեղեկատվություն է, որին դեռ չեմ տիրապետում, հետևաբար չեմ կարող այն մեկնաբանել»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել