Օսման Քավալան ազատ կարձակվի

Դատարանն արդարացրեց «Անադոլու կուլտուրի» նախագահ Օսման Քավալային․ այս մասին հայտնում է «Ազատություն Օսման Քավալային» ֆեյսբուքյան էջը։  

***

840 օր ճաղերի հետևում գտնվելուց հետո ազատ կարձակվի քաղաքացիական հասարակության ամենաակտիվ դեմքերից մեկը՝ Օսման Քավալան:  Փետրվարի 18-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 30-րդ դատարանը արդարացրեց 2013-ի Գեզիի ցույցերի գործով անցնող 16 կասկածյալներից 9-ին, այդ թվում՝ «Անադոլու կուլտուրի» նախագահ Քավալային։ Վերջինիս ցմահ ազատազրկում էր սպառնում։ Թուրքիայում շատերն էին համոզված, որ մեղադրանքը շինծու է: 

Քավալան ու ընկերները մեղադրվում էին 2013 թվականի Գեզի այգու ցույցերի կազմակերպման ու կառավարությանը տապալելու փորձի համար: Ավելին, ըստ դատախազության՝ Քավալան և ընկերները գործել են ըստ նախապես մշակված ծրագրի` համագործակցելով նաև արտաքին ուժերի հետ: Այդ պատճառով էլ դատախազությունը Օսման Քավալայի, Յիղիթ Աքսաքօղլուի և Մուջելա Յափըջըի համար պահանջում էր ցմահ, իսկ բոլոր մեղադրյալների համար միասին՝ 606-ից մինչև 2970 տարի ազատազրկում: 

Օսման Քավալային Գեզիի ցույցերի գործով ցմահ ազատազրկում է սպառնում