Օսման Քավալան արդարացվելուց հետո կրկին ձերբակալվել է
Փետրվարի 19-ին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալության օրդեր է արձակել իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալայի նկատմամբ, որն ավելի վաղ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կողմից արդարացվել էր Գեզիի ցույցերի գործով։ Օրդերն արձակվել է 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փոձի գործով ընթացող հետաքննության շրջանակում։ Թուրքական Bianet կայքը մեջբերում է դատախազության հաղորդագրությունը, որում ասված է, որ դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը։ «Ազատություն Օսման Քավալային» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ոստիկանությունում Քավալայի պահման ժամկետը 24 ժամ է, որից հետո նա կտեղափոխվի Չաղլայան դատարան։ Քավալան ազատ է, բայց Դամոկլեսյան սուրը կախված է մնում․ Սեւան Տէյիրմէնճեան
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed