Հալեպի օդանավակայանը ութ տարի անց ընդունել է առաջին ինքնաթիռը

Փետրվարի 19-ին Հալեպի միջազգային օդանավակայանը, որը պատերազմական գործողությունների և ահաբեկչական հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան ութ տարի փակ էր, ընդունել է Դամասկոսից ժամանած առաջին ուղևորատար օդանավը։

Ինչպես հաղորդում է «Գանձասար» կայքը, օդանավակայանը պատրաստ է կանոնավոր գործարկման՝ սիրիական բանակի վերջին հաղթանակից և Հալեպի նահանգի ազատագրումից հետո։

Կարդացեք Մանուէլ Քէշիշեանի՝ Հալէպ. այս օրերը սյունակը