Անշարժ գույքի շուկայում «փուչիկների» ռիսկեր կան. «Ակցեռն»-ի տնօրեն

«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին ներկայացնում է անշարժ գույքի շուկայի զարգացումները։

Վերջին մեկուկես տարում շինարարության ոլորտում ու հատկապես անշարժ գույքի շուկայում մեծ ակտիվություն կա, որը պայամավորված է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի մեխանիզմով: Եկամտահարկի վերադարձելիության ծավալը գնալով մեծանում է: Անցյալ տարի այն հասել է 8 մլրդ դրամի, որն անհանգստացնում է ֆինանսական պատասխանատուներին:

Հակոբ Բաղդասարյանը չի կիսում այդ մտահոգությունը և խնդիրը դիտարկում է տնտեսական լայն համատեքստում: Նրա կարծիքով՝ բնակարանաշինությունը մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ ունի: Բացի այդ՝ նոր շենքերի կառուցման արդյունքում նորացվում է բնակարանային ֆոնդը: Բաղդասարյանին մտահոգում է ոլորտի թույլ վերահսկողությունը, որը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայում «փուչիկների» առաջացման:

#Հարցազրույց

Մեկնաբանել