2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս
Հայաստանում 2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս. այս մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ այդ ցուցանիշն ամենաբարձրն է 2008-ից ի վեր․ «Վստահ եմ, որ ընթացիկ տարում կարձանագրենք ավելի բարձր տնտեսական աճ»։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ի տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշիը (ՏԱՑ) կազմել է 7,8%: Վարչապետ Փաշինյանը, շաբաթներ առաջ հրապարակելով այս ցուցանիշը, հույս էր հայտնել, որ տարվա կտրվածքով ՀՆԱ-ի աճը կկազմի 8%:
Համաձայն Վիճակագրական կոմիտեի՝ անցյալ տարի աճել են հետևյալ ոլորտները.
-Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9%-ով,
-Շինարարության ծավալը՝ 4,6%-ով,
-Առևտրի շրջանառությունը՝ 8,9%-ով,
-Ծառայությունների ծավալը՝ 15%-ով:
-Ներմուծումը՝ 10,8%-ով,
-Արտահանումը՝ 9,4%-ով:
Կրճատվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,2%-ով։
#CivilNet #News