Իրանում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել

Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել․ այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։

Ավելի ուշ հաղորդվել է, որ կորոնավիրուսը հաստատվել է ևս երեք անձանց մոտ։

Գրանցված դեպքերից հետո Իրանի կառավարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնակայան ստեղծելու մասին։

Իրանի խորհրդարանի խոսնակ Արի Լարիջանին կոչ է արել ձեռնարկել շտապ միջոցներ վիրուսի տարածումը կանխելու համար։

***

Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թիվը մոտենում է 75 հազարի, մահացու ելքով դեպքերի թիվը մոտ երկու հազար է։

Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է վարակի մոտ 900 դեպք։

Հայաստանում մահաբեր վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։