Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել․ այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։
Ավելի ուշ հաղորդվել է, որ կորոնավիրուսը հաստատվել է ևս երեք անձանց մոտ։
Գրանցված դեպքերից հետո Իրանի կառավարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնակայան ստեղծելու մասին։
Իրանի խորհրդարանի խոսնակ Արի Լարիջանին կոչ է արել ձեռնարկել շտապ միջոցներ վիրուսի տարածումը կանխելու համար։
***
Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թիվը մոտենում է 75 հազարի, մահացու ելքով դեպքերի թիվը մոտ երկու հազար է։
Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է վարակի մոտ 900 դեպք։