Ադրբեջանում ոչնչացվել են հայկական հուշանվերներ, կոնյակ, գրքեր

Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները փետրվարի 21-ին այրել են մեծ քանակությամբ հայկական գրքեր, կոնյակ, հուշանվերներ, հայկական ծագման այլ իրեր․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդագրություններում, մասնավորապես, նշվում է, որ ոչնչացվել են «օգտագործման համար անպիտան ապրանքներ, որոնց շրջանառությունն արգելված է», բացի այդ, ոչնչացվել են հայկական արտադրության 324 հուշանվերներ, 40 տուփ ծխախոտ, 18 լիտր ոգելիչ խմիչք։

Ապրանքները ոչնչացվել են «փորձագիտական գնահատականի համաձայն և դատարանի որոշմամբ՝ լրատվամիջոցների ներկայությամբ»։

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիր, փորձագետ Էմիլ Սանամյանը Թվիթերում մեկնաբանել է Ադրբեջանում տեղի ունեցածը՝ կցելով լուսանկարներ։

Մեկնաբանել