Փաշինյանը և Բակո Սահակյանը բանակի ղեկավարության հետ անցկացրել են խորհրդակցություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին:

«Երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք»,- նշվում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Նախօրեին Ստեփանակերտում տեղի էր ունեցել նաև Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։

#CivilNet #News