Իրանում Հայաստանի հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը

Իրանում Հայաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Այս մասին հաղորդում է Իրանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղը դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորել էր Իրանի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Իրանում նոր կորոնավիրուսից գրանցվել է մահվան երեք դեպք։

Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ուժեղացվել է Մեղրիի անցակետով և Իրանից օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը։

Վերջին տարիներին հազարավոր իրանցիներ մարտին ժամանում են Հայաստան՝ նշելու իրենց նոր տարվա տոնը՝ Նովրուզը։

#CivilNet #News

Մեկնաբանել