Ադրբեջանական ԶՈւ-ի կրակից զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Փետրվարի 23-ին ադրբեջանական ԶՈւ-ի կրակից հայաստանցի զինծառայող է վիրավորվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

#CivilNet #News

Մեկնաբանել