Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով քրեական գործ է հարուցվել

Հայաստանի գլխավոր դատախազությունից հաստատում են, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել», – ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Շաբաթներ առաջ՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։ «Զգուշացնում եմ, ա ՛յ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի…»,- ասել էր Մարուքայնը՝ հրապարակելով սպառնալիքներից մի հատված։

Այնուհետև Էդմոն Մարուքյանն իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ գրավոր դիմել էր գլխավոր դատախազին։ Դատախազությունն Էդմոն Մարուքյանի գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում:

#CivilNet #News

Մեկնաբանել