Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար եւ քննարկել որոշ «առանցքային հարցեր»:
Նախարարների նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել 2019-ի նոյեմբերին ՝ Լավրովի Երևան կատարած այցի ժամանակ։
Նախարարները Ժնևում մասնակցում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին:
#CivilNet #News