Ժնևում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար եւ քննարկել որոշ «առանցքային հարցեր»:

Նախարարների նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել 2019-ի նոյեմբերին ՝ Լավրովի Երևան կատարած այցի ժամանակ։

Նախարարները Ժնևում մասնակցում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին:

#CivilNet #News

Մեկնաբանել