- Վրաստանյան կայքերի վրա կիբերհարձակումը տեղի է ունեցել ռուսական զինված ուժերի կողմից, պարզել է հետաքննությունը։
- Բանտից ազատ է արձակվել ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին։
- Կորոնավիրուսի պատճառով վրաստանցիները լարվածություն են դրսևորում։
- Ընդդիմությունը պատգամավորներների միասնական թեկնածուներ կունենա։
-
Դատախազությունը պահանջում է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել 11 անշարժ գույք
Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ։ Մասնավորապես, դատախազությունը պահանջում է բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1,2 մլրդ դրամ։ Բռնագանձման ենթակա է նաև Աբովյանի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանոց երեք շարժական գույքերը, ինչպես նաև երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքները։ Դատախազությունը մտադիր է բռնագանձել նաև չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ, և 389 մլն դրամը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ Տավուշի նախկին […]
-
Արցախ․ պաշտոնյան բացատրում է՝ ինչու են որոշ ապրանքներ խիստ թանկ
Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ Սպառողները սոցիալական ցանցերում սկսել են բողոքել, որ Ստեփանակերտի խանութներում որոշ ապրանքատեսակներ շատ բարձր գներով են վաճառվում։ Օրինակ, «Սնիկերս» շոկոլադը վաճառվում է 550 դրամով, իսկ «Լուսաստղ» սուրճը՝ 500 դրամով։ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ մի շարք ապրանքատեսակներ խանութներին տրամադրում է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ Դրանց թվում են նաև կտրոններով տրամադրվող ապրաքնատեսակները։ Առևտրային օբյեկտները այդ ապրանքատեսակները վաճառում են մինչև 15 տոկոս վերադրում անելով։ «Ինչ տրամադրում է Գյուղհիմնադրամը, մենք կարողանում ենք այդ գները վերահսկել․ մենք գիտենք, թե ինչ գնով է խանութը ապրանք […]
-
Ադրբեջանն ընտրել է հակաիրանական ուղեգիծ՝ Արևմուտքի հետ համագործակցելու համար
Իրանում Ադրբեջանի դեսպանատան միջադեպի և Սպահանում Իրանի ռազմարդյունաբերական գործարանի վրա հարձակման միջև անմիջական կապ կա․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը: Փորձագետը միջադեպերը կապում է աշխարհաքաղաքական ավելի մեծ զարգացումների հետ՝ նշելով, որ դրանց նպատակը Իրանի դիրքերի թուլացումն է: Պետրոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը «մեծ նվեր էր» Ադրբեջանի համար։ Նա վերլուծում է հակաիրանական քաղաքականություն վարելու Ադրբեջանի շարժառիթները, ինչպես նաև անդրադառնում է Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցին։
-
2022-ին Երևանում և ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում բնակարանների գներն աճել
Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2022-ին իրականացվել է մոտ 205 հազար գործարք, որն ամենաշատն է վերջին 12 տարիների կտվածքով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տարեկան վերլուծությունից։ Ամենաշատ գործարքներն եղել են Երևանում, ամենաքիչը՝ Վայոց ձորում։ 2021-ի քանակական ցուցանիշների հետ համեմատած, 2022-ին գործարքները նվազել են Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում, ավելացել՝ Երևանում, Կոտայքում, Շիրակում, Տավուշում, Սյունիքում, Լոռիում, Արագածոտնում։ Ըստ տեսակների՝ ամենաշատը եղել են օտարման, ժառանգության ու առաջնային գրանցման գործարքները։ Հակառակ գործարքների թվի աճին՝ հանրապետությունում առքուվաճառքի գործարքները նվազել են՝ 56 044-ից հասնելով 52 928-ի։ Երևանում ու Կոտայքում իրականացված առքուվաճառքի գործարքները միասին կազմել են հանրապետությունում եղած առքուվաճառքի գործարքների կեսից ավելին։ Երևանում առքուվաճառքի գործարքներն աննշան […]
-
Կացարանի հրդեհից այրվածքներ ստացած երեք զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած երեք զինծառայողները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ։ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ բոլորի վիճակն այս պահին միջին ծանրության է։ *** Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության նորմերի խախտման պատճառով։
-
Ընդդիմության համար ստեղծվել է փակուղային վիճակ. Էլինար Վարդանյան
Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ ընդդիմության համար ստեղծվել է փակուղային վիճակ․ ասում է ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ մի կողմից ընդդիմությունը փողոցային պայքարի միջոցով դեռևս չի կարողացել հասնել իշխանության հրաժարականին, մյուս կողմից, Ազգային ժողովում արդյունավետ գործելու հնարավորությունները սահմանափակ են:
-
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 մլն դրամի ոսկյա զարդերի անօրինական
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտվել է Հայաստանից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։ «Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր 22,7 կգ քաշով։ Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի»,- նշված է հաղորդագրությունում։ Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
-
Արհեստական բանականությունը փոխենք հայկական բանականությամբ․ Smartclick-ի հիմնադիր
Ռեմ Դարբինյանը Ռուսաստանում և ԱՄՆ-ում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան։ Ասում է՝ Հայաստանն ապրելու լավագույն տեղն է։ 2017-ին հիմնադրել է Smartclick ընկերությունը։ Այն ստեղծում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են տարբեր երկրներում։ Businessմենք հաղորդման շրջանակում Գևորգ Սաֆարյանը Ռեմ Դարբինյանի հետ զրուցում է Հայաստանում արհեստական բանականության, թեմայի շուրջ գիտահետազոտական աշխատանքների պակասի, ավանդական կրթության դանդաղ էվոլյուցիայի մասին։ Հաղորդմանն աջակցում է «Գիտուժ» նախաձեռնությունը։