ԱՅՈ-ի համար Քաղաքացիական պայմանագիրը հանգանակել է 206 միլիոն դրամ

Փետրվարի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյին հանգանակվել է 205,560 միլիոն դրամ, հաղորդում է Armtimes.com-ը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, սահմանադրական փոփոխությունների «ԱՅՈ» նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը նշել է, որ օնլայն հարթակում դրամահավաքը դեռ շարունակվում է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարից որոշակի միջոցներ կուղղվեն «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը:

#CivilNet #News

Մեկնաբանել