Սերժ Սարգսյանը «ապօրինություն, անարդարություն» է որակում իր և մյուսների դեմ գործերը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարություն է տարածել, որում Սարգսյանի և մյուսների նկատմամբ դատական գործերը որակվում են «անարդարություն, ապօրինություն»։ 

«Սերժ Սարգսյանը համոզված է, որ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի, և այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բազմաթիվ անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը դատապարտված են ձախողման»,- նշված է հայտարարությունում: 

Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ՝ 2013-ին, թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ 

#CivilNet #News