Արցախում համահայկական հարց է վճռվում. զրույց Գեղամ Բաղդասարյանի հետ

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ և «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները համարում է կարևոր իրադարձություն, որի ընթացքում ոչ թե տեղական, այլ համահայկական հարց է վճռվում: Բաղդասարյանը նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանի աջակիցներից է: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Բաղդասարյանը անդրադառնում է նախընտրական իրավիճակին, Հայաստանի և Արցախի տեղեկատվական դաշտին: