ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գալիս է Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 26-28-ը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից:

Ըստ աղբյուրի, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ստանիսլավ Զասը բանակցություններ կանցկացնի նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Սա Ստանիսլավ Զասի, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, առաջին այցն է Հայաստան:

#CivilNet #News

Մեկնաբանել