Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից: Դատարանը չի բավարարել Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Փետրվարի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը` մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը:

Որոշման հրապարակմանը ներկա չի եղել Սերժ Սարգսյանը:

Դատավորը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 26-ին:

Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ՝ 2013-ին, թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը՝ համարելով այն «ապօրինություն, անարդարություն»:

#CivilNet #News

Մեկնաբանել