Մարտի 1-ի զոհերի հուշարձանը կստեղծի քանդակագործ Ալբերտ Վարդանյանը

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Ըստ նրա՝ մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որ հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: «Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում»,- գրել է Կուբատյանը։

2019-ի նոյեմբերին քաղաքապետարանը հուշարձանի բաց մրցույթ էր հայտարարել: Նշվում էր, որ հաղթողը 2 մլն դրամ կստանա։

#CivilNet #News

Մեկնաբանել