Լիտվայում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ

Լիտվայի Մեծ դքսերի պալատում փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Խաչատրյան Տրիո»-ի համերգը՝ նվիրված Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսության գրասենյակի բացմանը, որն իր մեջ ներառելու է Վիլնյուսի և Կաունասի հյուպատոսական շրջանները։

ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցութամբ կազմակերպված միջոցառմանը ներկա է եղել Լիտվայի ԱԳՆ կանցլեր Լայմոնաս Տալատ-Կելպշսան, Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սեյմասի պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, մտավորականներ, լրագրողներ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ։

Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհավորել է բժիշկ Կարապետ Բաբայանին Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությանբ և նշել, որ պատմական ամուր կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-լիտվական հարաբերությունները վերջին շրջանում մեծ վերելք են ապրել։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է միջազգային ճանաչում ունեցող «Խաչատրյան Տրիո»-ն։

#CivilNet #News