ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վերահաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա․ այս մասին ասված է Հայաստանի Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունում։

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։«Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատեց ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։ Քարտուղար Զասը ներկայացրեց ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման»,- նշվում է հաղորդագրությունում։

#CivilNet #News

Մեկնաբանել