Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը 

58 տարեկանում կյանքից հեռացել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը։ Նա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահն էր։ Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Հայկական հուշարձանների ոչնչացման փաստերը Սամվել Կարապետյանը 2007-ին ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսին և 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանի։

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

ՍիվիլՆեթի զրույցը Սամվել Կարապետյանի հետ, 2012թ․