Մարտը տաք կլինի

Մարտը հանրապետության տարածքում կլինի բազմամյա միջին արժեքից տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+25, նախալեռնային գոտում` +18․․․+20, լեռնային գոտում` +10․․․․+15 աստիճանի։

Առանձին օրերի (3-4 օր), արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով մինչև 0․․․-4, նախալեռնային գոտում՝ -4․․․-6, լեռնային գոտում՝ -7․․․․-10 աստիճանի։

Մեկնաբանել