Հրայրին հորդորում են մնալ մի խրամատում, որից առաջինը Սերժը հեռացավ. Արամ Սարգսյան

Հայաստանի նախկին վարչապետ, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կասկած չունի, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա: Նա համոզված է, որ ՍԴ-ն իր այս կազմով վաղուց պետք է հեռացած լիներ, քանի որ դա էր պահանջում հեղափոխության տրամաբանությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սարգսյանը անդրադառնում է նաև Հոկտեմբերի 27-ին։ Նա ասում է՝ շատերն էին մեղադրում իրեն, որ չպատժեց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Մյուս կողմից, Սարգսյանը չի կարող հայտարարել, որ այդ ահաբեկչության հետևում կանգնած էին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները: