Արցախում աննախադեպ ընտրակաշառք է բաժանվում. Տիգրան Գրիգորյան

Արցախի ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցությունը մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նախագահի իր թեկնածուով և կուսակցական՝ համամասնական իր ցուցակով: Հայկ Խանումյանը նախագահի թեկնածուն է, իսկ Տիգրան Գրիգորյանը ցուցակում երկրորդ տեղում է: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Գրիգորյանը անդրադառնում է նախընտրական իրավիճակին և նշում, որ Արցախում աննախադեպ ընտրակաշառք է բաժանվում մեկ ուժի և մեկ թեկնածուի կողմից: