Կորոնավիրուսի տարածման վտանգով պայամանավորված՝ Հայաստանն անհրաժեշտություն չի տեսնում սահմանափակել ուղևորահոսքն Իտալիայի ու Վրաստանի հետ: Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Իտալիայում կորոնավիրուսի տարածման օջախը մեկուսացված է: Այս առումով Իտալիայի հետ ուղևորահոսքի սահմանափակման կարիք չկա: Այժմ Իտալիայից շատերը ժամանում են Հայաստան, նրանցից քչերն են կրում դիմակ: Եթե մենք մեկուսացնենք, ապա պետք է մեկուսացնենք Հայաստան մտնող ողջ ուղևորահոսքը», – ասաց նա:
Նախարարը չի տեսնում անհրաժեշտություն սահմանափակել ուղևորահոսքը նաև Վրաստանի հետ, որտեղ կորոնովիրուսով վարակման երեք դեպք է արձանագրվել: «Վրաստանում ևս վարակի լոկալ տարածում չկա: Այնտեղ էլ բերովի է՝ երկուսն Իրանից, մեկը՝ Միլանից»,- ասաց նախարարը:
Կորոնավիրուս․ Հայաստանում գրանցվել է առաջին դեպքը
Նոր կորոնավիրուսի գրանցված դեպքը առողջապահական մեծ վտանգ չի ներկայացնում․ նախարար
#CivilNet #News