Դպրոցներում գարնանային արձակուրդը՝ մարտի 2-ից 8-ը

Դպրոցներում գարնանային արձակուրդը առաջ կբերվի․ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Փաշինյանը նշել է, որ ուսումնական հաստատություններում դասերի դադարեցումը արվում է ոչ այնքան այն պատճառով, որ կա ուղիղ համաճարակային պրոբլեմ, այլ որպեսզի ժամանակ վերցնեն և մանրամասն հասկանան՝ ինչ է կատարվում։

Թեմայի շուրջ Ֆեյսբուքում խոսել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը, որ նախատեսված էր մարտի վերջին, կլինի մարտի 2-ից 8-ը ներառյալ։ «Այս ընթացքում և՛ [կորոնավիրուսի դեմ պայքարի] շտաբը, և՛ կառավարությունը իրավիճակը կուսումնասիրի, և արդեն մինչև շաբաթվա վերջ մեր անելիքների, դասերը շարունակելու մասին որոշում կկայացնենք։ Մենք կարծում ենք, որ այդ մի շաբաթը լիովին բավարար է լարվածությունը թոթափելու համար»,- ասել է նախարարը։ 

#CivilNet #News