Հնդկաստանը ռադիոտեղորոշիչ չորս ռադար կմատակարարի Հայաստանին․ հնդկական աղբյուր

Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ չորս Swathi համակարգ մատակարարելու 40 մլն դոլարի գործարք է կնքել, հաղորդում է հնդկական Timesnow.com կայքը։ 

Ըստ աղբյուրի՝ ռադարների գործարքի համար պայքարում էին նաև Ռուսաստանն ու Լեհաստանը։

Ռադիոտեղորոշիչ համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպությունը (Defence Research and Development Organisation), իսկ արտադրողը Bharat Electronics Limited-ն է:

Կայքը, վկայակոչելով իր աղբյուրը Հնդկաստանի կառավարությունում, նշում է, որ Հնդկաստանն արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգի մատակարարումը Հայաստանին, ինչը լուրջ խթան է պաշտպանական ոլորտում Make in India կառավարական ծրագրի համար։ 

Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկած համակարգերի մանրամասն փորձարկումներից հետո հայկական կողմը կանգ է առել հնդկական փորձարկված ռադիոտեղորոշիչ համակարգի վրա։   

#CivilNet #News

Լուսանկարում՝ Swathi ռադիոտեղորոշիչ համակարգն անցնում է շքերթով Նյու Դելիում 2017-ի հունվարի 26-ին։